Պերեսը չի պատրաստվում հետ կանգնել Սուպերլիգայի գաղափարից

Պերեսը չի պատրաստվում հետ կանգնել Սուպերլիգայի գաղափարից

Մինչ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն պնդումներ են անում, թե Սուպերլիգան մրցաշար է, որն ուղղակի չարիք է ֆուտբոլի համար, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հերթական հարցազրույցն է տվել և ասել, որ իրենք չենք պատրաստվում հետ կանգնել ֆուտբոլային նոր մրցաշար ստեղծելու գաղափարից։ Պերեսը, հիշեցնենք, Սուպերլիգայի համանախագահներից է, հենց նրա և «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարների առաջարկով կարող է ֆուտբոլային նոր մրցաշար ստեղծվել։

«Լսեք, հասկացեք վերջապես, որ Սուպերլիգան փողր համար պատերազմ չէ, սա պայքար է ֆուտբոլի ապագայի համար: Մենք աշխատում ենք ֆուտբոլը փրկելու համար, այլ ոչ թե քանդելու։ Եթե ակումբները սկսեն ավելի շատ գումար աշխատել, դա օգուտ կլինի բոլորին: Ավելին, Սուպերլիգան կարող է նաև երկրորդ դիվիզիոն ունենալ։ Մենք ամեն ինչ անելու են, որ նոր մրցաշարը մեկնարկի»,- ասել է «Ռեալի» նախագահը։

Հիշեցնենք, որ այս պահին Սուպերլիգային միացել են «Տոտենհեմը», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», մանչեսթերյան ակումբները, «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Միլանը», «Յուվենտուսն» ու «Ինտերը»: