Տեւական բացակայությունից հետո Կիմ Չեն Ընը կրկին երեւացել է հասարակության մեջ

Տեւական բացակայությունից հետո Կիմ Չեն Ընը կրկին երեւացել է հասարակության մեջ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը երեքշաբաթյա բացակայությունից հետո կրկին երեւացել է հասարակության մեջ։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Ըստ հյուսիսկորեական լրատվական պաշտոնական աղբյուրների փոխանցման, Կիմ Չեն Ընը վարել է Կորեայի Բանվորական կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի նիստը, որը նվիրված է եղել ազգային պաշտպանության բարձրացմանը։ Կիմ Չեն Ընը բարձրացրել է նաեւ ներքին եւ արտաքին քաղաքականության գործիքակազմերով միջուկային պատերազմի զսպման հարցը։ Նիստի ժամկետը չի նշվում, սակայն հրապարակվել է Կիմի հրամանագրերի լուսանկարները, որոնք թվագրված են մայիսի 23-ով։