Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին

Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուսանողը, որ ուսանող է, մի քանի առարկայից անբավարար ստանալու դեպքում դուրս է մնում բուհից:
Բա Նիկոլ Փաշինյանն ու իր «զինակիցները», էսքան լիկվիդով (նկատի ումեմ՝ Կառավարության գործունեության բոլոր ոլորտներում արձանաւգրած ձախողումները՝ տնտեսական աճի անկում, աղքատության և գործազրկության աճ, առողջապահական աղետ, իրավական անվտանգության կորուստ, դատական համակարգի փոշիացում, մարդու իրավունքների համատարած խախտումներ, սոցիալական անհավասարության խորացում, միջազգային հարաբերությունների համակողմանի փչացում, Արցախի խնդրի անէացում և այդպես շարունակ), ինչու՞ չեն հեռացվում «խաղից»...
Հա, վայ, մոռացել էի՝ արտակարգ դրություն է...
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...»։