Ջասթին Թրյուդոն դուրս է եկել կարանտինից

Ջասթին Թրյուդոն դուրս է եկել կարանտինից

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դուրս է եկել կարանտինից եւ մտադիր է վարել կառավարության նիստը։ Այս մասին հայտնում է ВВС-ն։ Կանադայի վարչապետը վերջին անգամ կառավարության նիստը վարել է մոտ մեկ ամիս առաջ։ Նշենք, որ Թրյուդոն կարանտինի ռեժիմի տակ է մտել այն բանից հետո, երբ նրա կնոջ մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Հայտնի է նաեւ, որ Կանադայի վարչապետը կաշխատի տանից հեռախոսով։ Նշենք, որ նման կերպ աշխատելու կոչը հենց ինքն էր արել, կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված։