Բայց դուք հասկանո՞ւմ եք ինչ է կատարվել

Բայց դուք հասկանո՞ւմ եք ինչ է կատարվել

Մի քանի տարի անիմաստ հոխորտալուց, մեր հարեւանների հետ մեկ սիլի-բիլի անելով, մեկ՝ սադրելով, պատերազմը հրահրելուց հետո, 44 օր մարդը պարզապես ձախողեց, բոյկոտեց մեր պաշտպանության կազմաեկրպումը եւ թույլ չտվեց, որ դրանից հասկացող մարդիկ գոնե կազմակերպեն։ Հետո մի գիշերում՝ գաղտագողի թուղթ ստորագրեց՝ ամոթալի ու խայտառակ կապիտուլյացիայի ու դարձավ Ալիեւի կամակատարը։

Բոլոր հոխորտանքներն ուղղվեցին ընդդիմությանն ու նախկիններին, իսկ ամեն օր իրեն ու հայ ժողովրդին ստորացնող, սադրող, վիրավորող Ալիեւին՝ ոչ մի բառ։ Ավելին՝ պատերազմից հետո սկսվեց իրական պարտությունը՝ հունվարի 11-ի փաստաթուղթ, գերիներին չվերադարձնել, տարբեր գողտուկ խոստումներ տալ, որոնք չկատարելու համար հիմա էլ ադրբեջանցիք մտել են Հայաստանի տարածք ու ծվեն-ծվեն են անում մեր երկիրը։ Իսկ ընդդիմությանը պատառոտող վարչապետը ծպտուն չի հանում, ոչնչով չի դիմադրում, ամեն ինչ պատրաստ է տալ՝ միայն թե մնա այդ աթոռին։

Բանը հասել է այնտեղ, որ զորքին խստիվ հրահանգել են չկրակել՝ հրազեն չօգտագործել, ինչ ուզում է անի թշնամին։ Եւ սահմանին ապրող մարդիկ, համայնքապետերը, կռված տղերքն անզորությունից ատամներն են կրճտացնում։ Այդ ընթացքում տեսանյութ է տարածվում, թե ինչպես են ադրբեջանցի հրոսակները ստորացնում մեր զինվորներին՝ նրանց քշելով ու հալածելով։ Եւ եթե այդ տեսանյութերից կանայք են անգամ խելագարվում, պատկերացնո՞ւմ եք թասիբ ու նամուս ունեցող հայ տղամարդն ի՜նչ կզգա։ 

Եւ սահմանին կանգնած մեր տղերքը այլ ճար չունենալով՝ ուղղակի ծեծի են ենթարկում ադրբեջանցի տականքին։ Իսկ ինքը ԱԺ ամբիոնից մեղադրական տոնով ճառ է ասում՝ սահմանի ծեծկռտուքների մասին։ Տո, այ հողատու, բա որ մարդկանց արգելել ես իրենց երկիրը պաշտպանել՝ սահմանը խախտած զավթիչներին զենքով սատկացնել, ի՞նչ անեն՝ գոնե չծեծե՞ն՝ լարեն մեր երկրից։ 
Հիմա եկեք հասկանանք, թե ինչ վիճակում է հայտնվել մեր երկիրն ու հասարակությունը։ Ստացվել է այնպես, որ ամեն տարածքի բնակիչ ինքն է պաշտպանում իր սահմանը։

Այդ հատվածում սահմանի անխախտությունը պայմանավորված է տեղի բնակիչների եւ նրանց համայնքապետերի կազմակերպվածությամբ, հայրենասիրությամբ, խիզախությամբ։ Այնտեղ, որտեղ համարձակ ու հայրենասեր մարդիկ են կանգնած՝ ինչպես Գորիսում, Սիսիանում, սահմանը պահում են եւ թուրքին էլ շան ծեծ տալով ստիպում են մնալ այն հատվածներում, որտեղ հայտնվել էին 10 օր առաջ։ Որովհտեւ սահմանապահ զորք, բանակ, ոստիկանություն, պետություն, ըստ էության, այսօր չունենք։

Այնտեղ, որտեղ համայնքապետը թույլ է, ժողովուրդը զոմբիացած ու նիկոլապաշտ․ ինչպես, օրինակ, Վարդենիսում, մերոնք են ծեծվում եւ հայտնի չէ վաղը մյուս օրը ինչ կլինի։ Եւ մարդիկ, ինչպես ցեղախմբերով ապրելու ժամանակներում, արդեն գրում են՝ ուզում եմ գնամ Գորիսում ապրեմ՝ էնտեղ համայնքապետը կարգին տղա է, պաշտպանված կլինեմ։ 

Այս ի՞նչ վիճակի հասցրեցիք երկիրը, որը կուռ բանակ ուներ, Ազգային անվտանգության բազմահազարանոց ծառայություն, սահմանապահ զորքեր, մեծաքանակ ոստիկանություն, որոնց բոլորին մենք՝ մեր հարկերից վճարած գումարներով ենք պահել-ստեղծել, իսկ հիմա այդ բոլորը կաթվածահար են, զբաղված են իր անձի պաշտպանությամբ, իսկ մի ամբողջ ժողովուրդ հայտնվել է անպաշտպան, մենակ ու անտեր վիճակում՝ երբ սահմանը տկլոր է եւ ամեն օր, ամեն կետից կարող է մի թուրք հրոսակ ներխուժել, մեր հովվին ու սահմանին արտը մշակող գյուղացուն գերի տանել կամ սպանել։ 

Երեք տարում երկիրն այս վիճակին հասցելու համար մահապատիժը ձեզ քիչ է, այ թշնամիներ՝ իշխանավորների անվան տակ մեր հողում բուն դրած։ Ձեզ ոչ մի ներում չկա։

Սվետա Մարտիրոսյան