Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքերը կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, նա անդրադարձել է Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրներին, մտահոգություն հայտնել վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան սահմանին եղած միջադեպերի վերաբերյալ։

Ալիևն ընդգծել է՝ աջակցում են բրյուսելյան գործընթացին։ Նա շարունակել է պնդել, որ միջանցքի փակման վերաբերյալ ՀՀ հնչեցրած պնդումները «լիովին սուտ են»․ «Ալիևը ուշադրություն է հրավիրել ՀՀ ղեկավարության վտանգավոր և սրացող պաշտոնական հայտարարությունների վրա։ Նա նշել է, որ 2023 թ․ մարտի 20-ին Հայաստան-Ադրբեջան սահմանի ուղղությամբ, որտեղ գտնվում է ԵՄ առաքելությունը, Հայաստանի «հերթական սադրանքի ժամանակ» վիրավորվել է Ադրբեջանի բանակի զինծառայող։ Նա ընդգծել է՝ այս ամենը «Հայաստանի կողմից իրականացվող վտանգավոր քաղաքականության արդյունք է»։