Սիսիան համայնքի ընտրատեղամասում ոստիկանը չունի տարբերանշան և ոստիկանական վկայական (լուսանկար)
Սիսիան համայնքի 34/38 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանը չունի տարբերանշան և ոստիկանական վկայական, պատճառաբանելով, որ նոր է անցել աշխատանքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը:
«Սիսիան համայնքի 34/38 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանը չունի տարբերանշան և ոստիկանական վկայական, պատճառաբանելով, որ նոր է անցել աշխատանքի Հ.Գ Կասկածներ են առաջացնում՝ վերջինիս ծառայության մեջ գտնվելու փաստն ու ընդհանրապես, ոստիկան լինելու հանգամանքը»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում առաջադրված են Հայաստանի Հանրապետական, «Քաղաքացիական պայմանագիր» և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:
Կարծիքներ