Սաֆարյանի ծրագիրը աշխատեց, ինձ անվանեցին «հանրապետական քած»

Սաֆարյանի ծրագիրը աշխատեց, ինձ անվանեցին  «հանրապետական քած»

Հանրային խորհրդի՝ քաղաքացիական հասարակության զարգացման հանձնաժողովում քննարկվում է Livnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը՝ կապված ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանի գործողությունների հետ: Հիշեցնենք, որ դիմումին միացել են շուրջ 30 լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ: Հիշեցնենք, որ Ստյոպա Սաֆարյանը մի քանի լրատվամիջոցների արգելել էր, ապա այնտեղ գնացած լրատվամիջոցների ներկայացուցիչների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տվել: Ասլանյանը իր խոսքում նշեց, որ Սաֆարյանի գործողությունները ԶԼՄ-ների նկատմամբ ատելություն են սերմանում. այդ դեպքից հետո փողոցում լրագրողին մոտեցել է մի կին ու նրան անվանել «հանրապետականների քած»: