Զեփյուռ Բրուտյանը խոսել է Պավել Պրիլուչնիի առողջական խնդիրների մասին

Զեփյուռ Բրուտյանը խոսել է Պավել Պրիլուչնիի առողջական խնդիրների մասին

Դերասանուհի Զեփյուռ Բրուտյանը Instagram-ում հայտնել է ամուսնու՝ Պավել Պրիլուչնիի առողջական վիճակի մասին։ Նա հրապարակել է սթորիներ և գրել, որ ամուսինը, չնայած վատ ինքնազգացողությանը, բարձրացել է թատրոնի բեմ։

«Չնայած իր վատ առողջությանը, նա դեռ աշխատում է»,- գրել է Զեփյուռ Բրուտյանը և նշել Պրիլուչնիին։

Օրերս Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին հանգստացել էին ԱՄԷ-ում։ Սակայն դեկտեմբերի սկզբին զույգը վերադարձավ Ռուսաստան։

Հիշեցնենք, որ Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են 2022 թվականի օգոստոսին։