«Գ.Ծառուկյան» հիմնադրամը Գեղարքունիքում հերթական բարեգործական ծրագրերն է իրականացրել

«Գ.Ծառուկյան» հիմնադրամը Գեղարքունիքում հերթական բարեգործական ծրագրերն է իրականացրել

Գեղարքունիքի մարզում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի խոշորամասշտաբ սոցիալական ծրագրերը շարունակվում են: Բազմազավակ, սոցիալապես անապահով ընտանիքները, ինչպես նաև բանակում ծառայող զինվորների ծնողները հիմնադրամից հերթական աջակցությունն են ստացել: Փետրվարի 23-ին ընդառաջ` առանձնակի ուշադրության են արժանացել նաև մարզի ռազմագիտության ուսուցիչները: Նրանք արժանացել են հիմնադրամի դրամական պարգևներին և նվերներին: