Ստեփանակերտից ահազանգում են՝ Բերձորը եթե հանձնեն, կլքեն Արցախը

Ստեփանակերտից ահազանգում են՝ Բերձորը եթե հանձնեն, կլքեն Արցախը

Բերձորն ու Աղավնոն Արցախի պորտալարն են, որից կտրվելով հիմք է դրվելու Արցախի հայաթափությանը։ Բերձորի հանձնումից հետո սնուցումը Արցախում դադարում է ու մենք արդեն ահազանգեր ենք ստանում հենց Ստեփանակերտից, որ բնակիչները Բերձորի նման զարգացումներից հետո ստիպված են լինելու լքել Արցախը։ Նրանց մեջ, ի դեպ, կան շատ բազմազավակ ընտանիքներ։ Այս մասին քիչ առաջ «Բերձորի հանձնումն ու Սասնա Ծռերի «դատավարությունը»» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

«Վիգեն Խաչատրյանի նման սրիկաները ասում են՝ մենք տալիս ենք այն, ինչ մերը չէ։ Այս բարբաջանքները պարզապես անտանելի են։ Հայաստանի բոլոր իշխանությունների համար էլ Արցախ առհասարակ գոյություն չի ունեցել՝ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, վերջացրած ներկա խամաճիկներով։ Նրանց համար գոյություն է ունեցել ԼՂԻՄ՝ Ստալինի գծած այդ խղճուկ հողակտորը, որը իրենք համարել են իբրև Արցախ։ Իսկ մնացած 7 շրջանները համարել են օկուպացված, մենք էլ բնականաբար համարվել ենք օկուպանտ։ Ասում են՝ Բերձորը մերը չի, Աղավնոն մերը չէ և այլն։ Ահա այստեղ է, որ իրականում թաղված է շան գլուխը»,- հավելեց նա։