Նամակ Ռուսաց թագավորին

Նամակ Ռուսաց թագավորին

Հունիսի 24-ին Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ, տեղի կունենա ռազմական շքերթ՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակին։ Հանդիսավոր միջոցառումը սովորաբար անցկացվում է մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, սակայն այս տարի հետաձգվել է՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով։

Հաղթանակի շքերթին մասնակցության մասով ինչպե՞ս են արձագանքել Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։ Պաշտոնական հաղորդումները․

9 Հունիսի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ընդունել է հրավերը և հաստատել է Մոսկվայի ռազմական շքերթին ներկա գտնվելու իր մտադրությունը։ Բացի այդ, ՀՀ ԶՈՒ 75 զինծառայողներ մեկ շարասյունով կմասնակցեն հոբելյանական շքերթին։ Նրանք կտանեն Թամանյան դիվիզիայի մարտական դրոշը և Հայաստանի Հանրապետության դրոշը։

 

19 Հունիսի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, որում հայտնել է, որ չի կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։

Ամբողջովին չներկայացնելով տեքստը, ներկայացնեմ պատճառաբանությունը, «Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը»:

Ուզում եմ հասկանալ՝ հունիսի 9-ին պա՞րզ չէր կորոնավիրուսային իրավիճակը ու նաև մի բան՝ ինչու՞ նամակով։ Այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահը հեռախոսով է տեղեկացնում։

Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ այդպիսի՞ն էին։

 

18 հունիսի

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին՝ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման պատճառով։ Այդ մասին, RT-ի փոխանցմամբ, Ալիևն ինքն է հայտնել Վլադիմիր Պուտնին՝ հեռախոսազրույցի ընթացքում։

Դիվանագիտական նյուանսներ կան, որոնց մասին պետք չէ խոսել, դրեք կողք- կողքի ու իրենք կխոսեն։