Գերմանացիներին հորդորել են սննդամթերքի պաշար հավաքել 

Գերմանացիներին հորդորել են սննդամթերքի պաշար հավաքել 

Գերմանիայում իշխանությունները հորդորել են բնակիչներին սննդամթերք ամբարել եւ պատրաստ լինել բլեքաութների։ Նաեւ նշվում է, որ երկրով մեկ հնարավոր են արտակարգ իրավիճակներ, որոնց ընթացքում կարող են առաջանալ էլեկտրամատակարարման խափանումներ։ Պատճառը կրիտիկական կարեւորություն ունեցող ենթակառուցվածքների վրա հիբրիդային հարձակումների հաճախակիացումն է, որոնք իրականացվում են այլ երկրներում գտնվող ցանցահենների կողմից։

Իշխանությունները նշել են, որ ներկայումս գերմանացիները պետք է կարողանան իրենց պաշտպանել ոչ միայն ռազմական առումով, այլ նաեւ քաղաքացիական պաշտպանության եւ տարերային աղետներին դիմագրավելու։ Նշվում է, որ յուրաքանչյուր գերմանացի ընտանիք պետք է ունենա գոնե երեք օրվա սննդամթերքի պաշար իր տանն ամբարած։