Վիճել են երեխաները, հետո միացել են հայրերը՝ ազգուտակով․ ինչ է կատարվել օրեր առաջ Արտաշատում
Նոյեմբերի 8-ին, երեկոյան ժամը 21։00-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է:
Դեպքի վայր էին մեկնել են նաև Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալներն ու նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Պարզվել է, որ Արտաշատից Ոստան գյուղ տանող ճանապարհի հարակից տարածքում, զավակների հետ կապված վիճաբանության ժամանակ, Արտաշատի Ազատամարտիկների փողոցի բնակիչ 46-ամյա Արտակ Մաթևոսյանը և Աղայան փողոցի բնակիչ 45-ամյա տղամարդը, ըստ նախնական տվյալների, իրենց մոտ եղած հրացաններով կրակել են իրար վրա, ինչի հետևանքով Արտակ Մաթևոսյանը մահացել է, իսկ 46-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Միջադեպի հետեւանքով 2 անձ մահացել է, 4-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։
Մենք նոր մանրամասներ ենք ստացել այս դեպքի հանգամանքների վերաբերյալ․ ամեն ինչ սկսվել է երկու՝ 17-18 տարեկան երկու երեխաների վեճի պատճառով։ Տեսնելով այդ վեճը, դրան խառնվել են են նրանց հայրերը՝ իրենց ազգականներով ու խմբերով, տեղի է ունեցել մեծ «ռազբորկա», դրան էլ հաջորդել է հրացանով կրակոցները, որի հետեւանքով էլ այս ողբերգությունն է տեղի ունեցել։ Դեպքը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքում՝ սեփական տան մոտ։
Հրազեններից մեկը, որից արձակվել են կրակոցներ, որսորդական է, որը հաշվառված է կրակոցներ արձակողի անվամբ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։
Կարծիքներ