ԱԱԾ քննչականի պետն ու տեղակալը դիմումներ են գրել 

ԱԱԾ քննչականի պետն ու տեղակալը դիմումներ են գրել 

Այսօր աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ են գրել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը և նրա տեղակալը: Այս մասին «Հրապարակին» հայտնեց ԱԱԾ տեղեկացված աղբյուրը, վստահեցնելով, որ տեղեկությունը ճշգրիտ է: 

ԱԱԾ մամուլի կենտրոնից հերքեցին տեղեկությունը, ասելով, որ երեկվանից ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունները ԱԱԾ աշխատակիցների ազատման մասին իրականությանը չեն համապատասխանում: 

Այնուամենայնիվ շարունակում ենք հաղորդել ԱԱԾ-ում կադրային փոփոխությունների վերաբերյալ մեզ հասնող տեղեկությունները, որոնք, ինչպես փորձն է ցույց տալիս, հետագայում հաստատվում են: 

Անգամ եթե ԱԱԾ աշխատակիցները ընդամենը դիմումներ են գրել, որոնք դեռ չեն ընդունվել, ակնհայտ է, որ անվտանգության գերատեսչության ներսում ինչ-որ արտառոց գործընթաց է տեղի ունենում: