Եղիսաբեթ 2-րդ թագուհին աջակցել է թագավորական տան երիտասարդ անդամների անկախական ձգտումը

Եղիսաբեթ 2-րդ թագուհին աջակցել է թագավորական տան երիտասարդ անդամների անկախական ձգտումը

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին հայտարարել է, որ լիովին աջակցում է իր թոռան՝ արքայազն Հարիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ նոր կյանք սկսելու ձգտումը։ Նշենք, որ երիտասարդ արաքայազնն ու նրա կինը հայտարարել էին, որ ցանկանում են վայր դնել արքայական տան ավագ անդամներին հատուկ գործառույթները եւ ապրել ազատ մասնավոր կյանքով։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, հավելելով, որ թագուհին նման բան հայտարարել է Սասեքսի դուքսի եւ դքսուհու որոշման առնչությամբ հրավիրված ընտանեկան խորհրդակցության արդյունքում։