Կրկին թիրախավորվել է Խրամորթը

Կրկին թիրախավորվել է Խրամորթը

 Hraparak.am-ի հավաստի աղբյուրների տեղեկություններով, ադրբեջանցիները  սույն թվականի մարտի 8-ին՝ ժամը  23։00-ին մոտ, կրկին ականանետով կրակել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան հարակից տարածքի ուղղությամբ։ Բարեբախտաբար զոհեր չկան։Բնականաբար սա ավելի շատ բնակիչների շրջանում վախ առաջացնելու նպատակ ունի։
Մեզ ասացին, որ խուճապ չկա, և որ մարդիկ ամուր կանգնած են։ Նրանք հույս ունեն, որ ռուսական խաղաղապահ զորքերը ի վերջո կշտկեն վիճակը։
Այս պահին գյուղում իրավիճակը կայուն է և կրակոցներ չկան։