Երրորդ համաշխարհային պատերազմը օրեցօր մոտենում է. Ֆլորիան Ֆիլիպպո
Ֆրանսիական «Պատրիոտ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն գրել է.
«Գերմանիան հաստատել է գերմանական բանակի բարձրագույն օղակների միջև ձայնագրված խոսակցությունների իսկությունը՝ ՆԱՏՕ-ի երկրների՝ ռուսական թիրախները ոչնչացնելու ծրագրերի մասին: Չափազանց տհաճ արտահոսքեր Գերմանիայի և ՆԱՏՕ-ի համար, քանի որ դրանք տեղում ապացուցում են ՆԱՏՕ-ի սարսափելի ստերը, որն արդեն իսկ ուղղակիորեն պատերազմ է մղում Ռուսաստանի հետ: Շոլցը գիտի, որ իրեն բռնել են հանցանքի մեջ:
Զգույշ եղեք, Երրորդ համաշխարհային պատերազմը խաղ կամ վիրտուալ իրականություն չէ, այն մեզ օրեցօր մոտենում է»։
Կարծիքներ