Հայտնի է «Մատրիցայի» չորրորդ մասի պրեմիերայի ժամկետը

Հայտնի է «Մատրիցայի» չորրորդ մասի պրեմիերայի ժամկետը

Warner Bros կինոստուդիան հայտնել է, թե երբ կկայանա «Մատրիցայի» չորրորդ մասի պրեմիերան։ Այս մասին փոխանցում է The Hollywood Reporter-ը։ Այն կկայանա 2021 թվականի մայիսի 21-ին։

«Մատրիցայի» շարքի նոր ֆիլմի վերնագիրը դեռ հայտնի չէ։ Կինոստուդիան մանրամասնել է, որ նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի։ Գլխավոր դերակատարներն են լինելու Կիանու Ռիվզը եւ Քերի-Էն Մոսը։