Disney-ը նոր թեմատիկ պուրակ-առողջարան է կառուցելու

The Walt Disney Company ընկերությունը Աբու-Դաբիում մտադիր է կառուցել թեմատիկ պուրակ-առողջարան։ Այն լինելու է առաջինը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին տեղեկանում ենք Disney-ի կայքում հրապարակված հայտարարությունից։ Սպասվում է, որ առողջարանը գտնվելու է Յաս կղզում, որը հայտնի է իր զվարճանքների վայրերով, որպես հանգստյան գոտի եւ հազարավոր տուրիստների է ընդունում Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Ասիայից, Հնդկաստանից եւ Եվրոպայից։ Նոր կառուցվելիք թեմատիկ պուրակ-առողջարանը Disney-ի թվով յոթերորդ նման կառույցն է լինելու։
Պուրակի շինարարությունն իրականացնելու է Աբու-Դաբիում զվարճանքի հանգստյան գոտիների շինարարության ոլորտում հայտնի Miral ընկերությունը։ Պուրակը մեկտեղելու է Disney-ի մոլորակի ամենից հայտնի պատմություններն ու կերպարները՝ Աբու Դաբիի մշակութային յուրահատկությունների հետ։ Նախագծի հեղինակները խոստանում են անել այնպես, որ անցյալի ժառանգությունն ու նորարարական տեխնոլոգիաները հարմոնիկ կերպով համադրվեն նոր ստեղծվելիք պուրակ-առողջարանում։
Կարծիքներ