Փենջաբում բախվել են գնացքն ու ուխտավորների տեղափոխող ավտոբուսը․ կան զոհեր

Փենջաբում բախվել են գնացքն ու ուխտավորների տեղափոխող ավտոբուսը․ կան զոհեր

Պակիստանի Փենջաբ նահանգում բախվել են գնացքն ու ուխտավորներ տեղափոխող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է Geo TV-ն։ Զոհվել է առնվազն 19 ուխտավոր։ Նախնական տեղեկությունների համաձայն, ողբերգական վթարի մեղավորը եղել է ավտոբուսի վարորդը, ով երկաթգիծը հատելիս, չի հավաստիացել, որ գնացք այդ ժամին չի անցնելու այդ երկաթգծով։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։