Սիրիայի փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցով կկայանա միջազգային կոնֆերանս

Սիրիայի փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցով կկայանա միջազգային կոնֆերանս

Ռուսաստանը ամբողջությամբ աջակցում է փախստականների հարցերով միջազգային կոնֆերանսին եւ Ռուսաստանի պատվիրակությունը լինելու է ամենաշատ անդամներ ունեցողներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը ամբողջությամբ աջակցում է այդ միջոցառմանը եւ ակտիվորեն օգնում դրա նախապատրաստմանն ու անցկացմանը։ Իրենց մասնակցությունը հաստատել են տարբեր երկրներ, նաեւ՝ ՄԱԿ-ն ու Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն»,- ասել է Պուտինը, խոսելով Սիրիայի փախստականների եւ ներքին տեղահանվածների հարցերով նոյեմբերի 11-12-ին Դամասկոսում կայանալիք միջազգային կոնֆերանսի մասին։

Նա հավելել է, որ ռուսական պատվիրակությունը կլինի ամենամեծաթիվներից մեկը, որտեղ կներկայացվեն մասնագետներ ավելի քան երեսուն նախարարություններից եւ գերատեսչություններից։ Բացի ֆորումին ակտիվ մասնակցությունից, ռուսական պատվիրակությունը կմասնակցի նաեւ մի շարք քննարկումների եւ կունենա շփումներ սիրիացի գործընկերների հետ՝ Սիրիական օրակարգի ակտուալ հարցերի շուրջ։ Բացի այդ, Սիրիային կփոխանցվի 65 տոննա հումանիտար օգնություն։