«Արարատ» բանկը վաճառքի՞ է հանվում

«Արարատ» բանկը վաճառքի՞ է հանվում

       Հայտնի գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, որը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմներից էր, ըստ համառորեն շրջանառվող լուրերի, պատրաստվում է հեռանալ երկրից և մտադիր է վաճառել բիզնեսը։ Մասնավորապես, վաճառվում է գործարարին պատկանող «Արարատբանկը»։ Լուրն անձամբ Բարսեղ Բեգլարյանից ճշտել չհաջողվեց։ Օրեր առաջ նա կորցրել է կնոջը, և դեռ չի պատասխանում հեռախոսին։ Իսկ «Արարատ» բանկում լուրը չհաստատեցին։ Ճի՞շտ է, որ «Արարատ» բանկը վաճառքի է հանվում։ Մեր հարցին բանկի մամուլի պատասխանատու Աննա Բաղդասարյանը ասաց․ «Այդպիսի բան չկա։ Բանկը նորմալ աշխատում է։ Եթե նման բան լիներ, մենք չէինք թաքցնի։ Պարզապես, այդ խոսակցությունները պարբերաբար առաջանում են։ Խոսում են բանկերի միավորման, կամ վաճառքի մասին, բայց դա չի համապատասխանում իրականությանը»։