Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին

Սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը՝ այսուհետ դադարած ենք համարում Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում»:

Առաքելյանը մանդատից հրաժարվելու հայտարարություն էր տարածել օգոստոսի 29-ին։