Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր են, զգայուն. Պուտինը՝ Փաշինյանին

Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր են, զգայուն. Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի և Ադրբեջանի միջև զգայուն հարցերի լուծումը օգուտ կբերի տարածաշրջանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Ղարաբաղի շուրջ կարգավորման հետ կապված հարցերը կարևոր են ու զգայուն։ Եթե հասնենք լուծման, ապա դա օգուտ կբերի ոչ միայն Հայաստանին և Ադրբեջանին, այլև ամբողջ տարածաշրջանին», - ասել Է Պուտինը։

ՌԴ նախագահը հավելել է, որ Հարավային Կովկասի իրավիճակի կարգավորմամբ հետաքրքրված են շատ պետություններ։ Նա վստահ է, որ դա կնպաստի հարաբերությունների կարգավորմանը բոլոր վեկտորներով, այդ թվում՝ տարածաշրջանում բնակվող մարդկանց անվտանգության առումով։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի վերաբերյալ։

Հիշեցնենք` այսօր Մոսկվայում կայացավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ):