Տարածքները տալուց լավ օր են որոշում, ժամ, բա մեր երեխեքի հարցը էդ կետերի մեջ չի մտնու՞մ

Տարածքները տալուց լավ օր են որոշում, ժամ, բա մեր երեխեքի հարցը էդ կետերի մեջ չի մտնու՞մ

Այդ կետերից մեկն այն է, որ պետք է բոլոր զոհվածների մարմինները հանեն այդտեղից, պետք է վիրավորներին վերադարձնեն իրենց ծնողներին։ Հիմա մեր կառավարությունը այդ կետերը բոլորը կատարելով գնում է առաջ, բայց այս կետը, փաստորեն, այդպես էլ մնում է չկատարված։  Այս մասին քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։

Հիշեցնենք, որ նրանք շուրջ 7 ժամ է գտնվում են այստեղ, սկզբում պահանջում էին հանդիպում Դավիթ Տոնոյանի և նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ, բայց հետո իրենց փոխանցել էին, որ կառավարությունում Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է հրավիրվել, որի ընթացքում քննարկվելու է նաեւ անհետ զինծառայողների հարցը, ինչից հետո պետք է խորհրդակցության մասնակիցներից մի քանիսը գային ՊՆ շենքի մոտ և մանրամասներ ներկայացնեին հանդիպումից։

«Էսօր ամեն մի տարածքը տալուց օր են որոշում, ժամ են որոշում, բայց էս հարցը շրջանցում են, ի՞նչ է գերիների հարցը, ընկած երեխեքի հարցը էդ կետերի մեջ էլ չի մտնու՞մ»,- ասաց ծնողներից մեկը։