Փաշինյանի առևտուրն ու Պապիկյանի տուգանվելը նույն շոուից է․․․

Փաշինյանի առևտուրն ու Պապիկյանի տուգանվելը նույն շոուից է․․․

Դափուզուռնան միացրել «գլուխ են հարդուկում»՝ Պապիկյանին տուգանել են 100 հազար ՀՀ դրամի չափով։  Բա ո՞նց կլինի, տուգանքը ո՞նց է մուծելու․․․ Մարդը 2022 թվականին ՔՊ վարչության նախագահ է եղել և վարչական խախտում է թույլ տվել։ Դրա համար էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նրան տուգանել է։ Այս իշխանությունն իր շոուներից չի հոգնում, հանրության անընդհատ կեղծ արդարության ազդակներ է տալիս։ Մեծ ձկները միանգամից, մի շնչով կուլ են տալիս, չհասունացած ձկնկիթի մասին աղմուկ բարձրացնում։ Տեսեք՝ նույնիսկ ձկնկիթը կուլ չենք տալիս, չամիչը յոթ տեղից ենք կծում․․․

ՔՊ- ի փոխանցումների մասին ժամանակին աղմուկ էր բարձրացել, Պապիկյանի 100 հազար տուգանքով  հանրության բերանն են ուզում փակել։ Տեսե՜ք՝ մեզ համար իմ ու քո չկա, ով ուզում է լինի, տուգանում ենք։ Հիմա անցնենք հարցի մյուս կողմին։ Յուրաքանչյուր րոպեի ընթացքում 1000 ՀՀ քաղաքացու եք տուգանում՝ գումարային տարբեր չափերով։  Ամբողջ հանրապետությունը վերածել են տեսախցիկների, մարդիկ ավտոյում փռշտալուց էլ են տուգանվում։ Կամ ինչքա՜ն մարդկանց են վարչական տուգանքների ենթարկում, ինչու՞ չեն հրապարակում նրանց անունները։

Նրանց փողը փող չի՞ , թե՞ նրանք ՔՊ-ից չեն։ Ի վերջո ո՞րն է այս շոու թատրոնի իմաստը․ երբ մարդիկ արդեն հասկանում են․ որ իշխանության կողմից ձեռնարկած ցանկացած քայլ շոու թատրոն է։ Փաշինյանի առևտուրն ու Պապիկյանի տուգանվելը նույն շոուից է՝ տարբեր «աստղերի» մասնակցությամբ։ Սեպտեմբերից ավելի մեծ շոուների ականատես կլինենք։ Տեղեկացված եղեք, մեծ ներկայացումներ են սպասվում։