Գրոհայինների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ․ «ՌԻԱ Նովոստի»

Գրոհայինների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ․ «ՌԻԱ Նովոստի»

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ Սիրիայից գրոհայինների նոր խումբ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ։ Տեղափոխումն իրականացվել է ուրբաթ օրը։ Այս մասին լրատվական գործակալությանը պատմել են իրազեկ աղբյուրները։ Ըստ հաղորդման, նախատեսվում է եւս մեկ խմբի ուղարկումը՝ առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադն էր հայտարարել, որ Թուրքիան օգտագործում է ահաբեկիչների Սիրիայից եւ այլ երկրներից՝ Բաքվին օգնելու համար։ Ռուսաստանի ԱՀ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էլ ասել էր, որ հակամարտության գոտի ակտիվորեն գալիս են վարձկաններ, որոնք կռվել են Մերձավոր Արեւելքում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների կազմում։