ԵՄ-ի «սրտի» թեկնածուն հաղթեց Մոսկվայի «ֆավորտին». Սանդուն շնորհավորանքներ է ընդունում

ԵՄ-ի «սրտի» թեկնածուն հաղթեց Մոսկվայի «ֆավորտին». Սանդուն շնորհավորանքներ է ընդունում

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տարած հաղթանակի կապակցությամբ։
«Հազվագյուտ ուժ է պահանջվում հաղթահարելու այն դժվարությունները, որոնց հետ բախվել եք այս ընտրություններում,- գրել է ԵՀ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում: «Հույս ունեմ շարունակել ձեզ հետ աշխատել՝ հանուն Մոլդովայի և նրա ժողովրդի եվրոպական ապագայի», - հավելել է նա:

Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը ևս շնորհավորել է Մոլդովայի վերընտրված նախագահին՝ ընտրությունների երկրորդ փուլում գրանցած հաջողությունների կապակցությամբ։ 
«Մայա Սանդուն վստահորեն առաջնորդեց Մոլդովայի Հանրապետությունը դժվար ժամանակներում և իր երկիրը դրեց եվրոպական ուղու վրա», - ասվում է X միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ.
«Մենք կանգնած ենք Մոլդովայի կողքին: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես շնորհավորել է Սանդուին վերընտրվելու կապակցությամբ՝ ասելով, որ ժողովրդավարությունը «գերակայել է բոլոր միջամտություններին և մանևրներին»։
Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն նշել է, որ եվրոպամետ նախագահի հաղթանակը «մոլդովայի ժողովրդի կամքի վառ ապացույցն է՝ պաշտպանելու ժողովրդավարությունը և ապահովելու իրենց ուղին դեպի ԵՄ անդամակցություն»։

Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը նույնպես մեկնաբանել է Մոլդովայի ընտրությունների արդյունքները։ Ըստ Տուսկի, գործող նախագահը կարողացավ հաղթել «Մոսկվայի ֆավորիտին»՝ չնայած Ռուսաստանի՝ «նախագահական ընտրություններին ագրեսիվ և լայնածավալ միջամտությանը»։ Լեհաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այդ միտումը կշարունակվի այլ երկրներում «առաջիկա օրերին և ամիսներին»։

Հիշեցնենք, որ Մոլդովայի ԿԸՀ-ն պաշտոնապես հայտնել է, որ նախագահ է վերընտրվել Մայա Սանդուն: