Հանրապետականները մերժել են Թրամփի իմփիչմենտի հետ կապված հավելյալ փաստաթղթերի տրամադրումը

Հանրապետականները մերժել են Թրամփի իմփիչմենտի հետ կապված հավելյալ փաստաթղթերի տրամադրումը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանրապետականների խմբակցությունը արգելափակել է դեմոկրատների կողմից նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի հետ կապված հավելյալ փաստաթղթերի պահանջի հետ կապված հայցը։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

Ուկրաինայի մասով փաստաթղթերի տրամադրմանը դեմ է արտահայտվել 53 սենատոր, կողմ՝ 47։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեմոկրատները պահանջել էին հավելյալ փաստաթղթեր կապված Թրամփ-Զելենսկի շփումների մասին, ինչպես նաեւ տեղեկություններ՝ Ուկրաինային ամերիկյան օգնության տրամադրման հետաձգման մասին։