ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածներին կհայտնաբերեն շների օգնությամբ

ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածներին կհայտնաբերեն շների օգնությամբ

Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳ նախարարությունը սկսել է ներգրավել ծառայողական շներին՝ կորոնավիրուսով վարակվածներին հայտնաբերելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄԷ ՆԳՆ թվիթերյան էջում հրապարակված գրառումից։

Ըստ գրառման, բարեհաջող կերպով ավարտվել է ոստիկանական շների հատուկ վարժեցումը եւ նրանք այժմ կմասնակցեն կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերմանը։ Վարժանքների դրական արդյունքը կազմել է 92 տոկոս։ Արաբական այս պետությունում շները մասնագետներին կօգնեն հայտնաբերել նաեւ այլ վտանգավոր հիվանդություններ ունեցողներին։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ից Դուբայը բացել է իր սահմանները տուրիստների համար, պայմանով, որ վերջիններս հատուկ տեղեկանք ունենան, որ կորոնավիրուսի թեստ են հանձնել եւ ունեն բացասական պատասխան։