Թեհրան-Վաշինգտոն բանակցություններին աջակցություն են հայտնել

Արաբական պետությունների լիգան ողջունել է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունները։ Այս մասին ասվում է Բաղդադում տեղի ունեցած կազմակերպության գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ միջազգային ասպարեզում նկատվող լարվածության աճը թուլացնում է դիվանագիտության հնարավորությունը եւ ավելացնում ուժի գործոնի ազդեցությունը հակամարտությունների եւ վեճերի լուծման գործում։ Կազմակերպության անդամները նաեւ ընդգծել են, որ Մերձավոր Արեւելքը հարկ է, որ լինի միջուկային զենքից եւ զանգվածային ոչնչացման այլ զինատեսակներից ազատ գոտի։
Կարծիքներ