ՌԴ-ն մտադիր է մինչև տարեվերջ տապալել ինձ․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը հակված է մինչև 2023 թվականի ավարտը հասնել իրեն նախագահի պաշտոնից հեռացնելուն։ Այս մասին նա ասել է The Sun տաբլոիդին տված հարցազրույցում։
Զելենսկու պնդմամբ, ոայդ նպատակով Ռուսաստանը մշակել է «Մայդան-3» ծածկանունով ծրագիր, որն ուղղված է Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը։
«Վերջին տեղեկությունը. նրանք իսկապես ուզում են՝ կա «Մայդան-3» պլան՝ փոխել նախագահին (Ուկրաինայի-խմբ.)՝ գուցե ոչ թե սպանության, այլ իշխանափոխության միջոցով:
Կօգտագործեն ցանկացած գործիք, որը նրանք ունեն․ գաղափարն այն է, որ մինչև այս տարեվերջ նոր գործողություն իրականացվի, որը նույնիսկ անուն ունի... Գիտեք, մենք կարող ենք սրա հետ ապրել»,- նշել է Զելենսկին։
Կարծիքներ