«Հրապարակ». «Իմ քայլի» «սորոսական» թեւը սկսել է ազդել «ոչ սորոսականների» նյարդերի վրա

«Հրապարակ».  «Իմ քայլի» «սորոսական» թեւը սկսել է ազդել «ոչ սորոսականների» նյարդերի վրա

ԱԺ «Իմ քայլի» «սորոսական» թեւը սկսել է ազդել «ոչ սորոսականների» նյարդերի վրա, եւ չնայած նրանք մեծամասնություն են կազմում, բայց տանուլ են տալիս «մարտերում»։ Օրինակ, տեւական ժամանակ է՝ մի խումբ «ոչ սորոսական» պատգամավորներ չեն մասնակցում խմբակցության նիստերին, ցանկություն չունեն լսելու «սորոսականների» «ապազգային» մտքերը, բանավեճի մեջ մտնել նրանց հետ։ Այդ պատգամավորների շարքերը գնալով թանձրանում են, քրոնիկ բացակայողների թվում են Սասուն Միքայելյանը, Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը, Լեւոն Ջուլֆալակյանը եւ այլք։