Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվել է 15 մարդ։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1197-ի։ Մահացությունների ընդհանուր թիվը, համավարակի սկզբից ի վեր, կազմում է 17 մարդ, առողջացածների թիվը՝ 974 մարդ։ Ըստ Stopcov.ge կայքի տվյալների, կարանտինում գտնվում է 7066 մարդ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է մոտ 18,8 միլիոն մարդ։ Առողջացածների թիվը մոտ 12 միլիոն է, իսկ մահացածների թիվը ավելի քան 704 հազար մարդ։