Անվտանգ նիհարելուն նպաստող նոր ձեւ է գտնվել ․ գիտնականներ

Անվտանգ նիհարելուն նպաստող նոր ձեւ է գտնվել ․ գիտնականներ

Գիտնականները հայտնաբերել են նյութ, որը օգնում է մարդուն նիհարել՝ առանց կողմնակից տհաճ հետեւանքների կամ ազդեցությունների։ Այդ նյութը կոչվում է N-ացետիլտաուրին։ Այն ազդում է ախորժակի վրա, բերելով նիհարեցման։ Տաուրին ամինաթթուն պարունակվում է մսի, էներգետիկ ըմպելիքների եւ խեցեմորթների մեջ։ Տաուրինը անհրաժեշտ է մկանների աշխատանքի, բջջային մակարդակում միտոքոնդրիումի գործունեության համար, որը մշակում է բջիջներում էներգիան։ Այն նաեւ կարեւոր է գլխուղեղային մի շարք մոլեկուլների համար։ Տասը տարի առաջ մոտավորապես, գիտնականները հայտնաբերել են տաուրինի նոր մեթաբոլիտը, որն էլ հենց N-ացետիլտաուրին անվանումն ունեցող նյութն է։

Ինչպես պարզել են նորագույն հետազոտությունները, այն օրգանիզմի համար չափազանց կարեւոր նյութ է հանդիսանում։ Մասնագետները նշում են, որ այս նյութը կարգավորվում է հատուկ ֆերմենտի օգնությամբ։ Ընդ որում, այն գենը, որն իր հերթին կապված է այդ ֆերմենտի հետ, նաեւ կապված է մարդու օրգանիզմի քաշի հետ։ Հենց սա էլ գիտնականներին ստիպել է N-ացետիլտաուրին նյութի հետ կապված սկսել հետազոտություններ, պարզելու համար, թե այն ինչպես կարող է ազդել մարդու քաշի փոփոխության վրա։ Գիտնականները ներկայումս փորձում են հասկանալ N-ացետիլտաուրին նյութը ինչ մեխանիզմով է աշխատում, որպեսզի հետագայում այն հնարավորության դեպքում ներառվեն քաշի նվազման համար նախատեսված դեղամիջոցների մեջ։\