ԱԻՆ-ը զգուշացնում է

ԱԻՆ-ը զգուշացնում է

ԱԻՆ-ը զգուշացնում է. օգոստոսի 14-17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա. Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը մինչև օգոստոսի 18-ը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։