Անցած շաբաթվա ընթացքում Իրանում ավելի քան 40 մարդ է սպանվել․ՄԱԿ

Անցած շաբաթվա ընթացքում Իրանում ավելի քան 40 մարդ է սպանվել․ՄԱԿ

Միայն անցած շաբաթվա ընթացքում Իրանում բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 40 մարդ է սպանվել։ Զոհվածների թվում կան երկու դեռահասներ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ոստիկանությունը նաև հազարավոր մարդկանց բերման է ենթարկել ամբողջ երկրում բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով։

Նշվում է, որ ցույցերի հետ կապված առնվազն վեց մարդ մահապատժի է դատապարտվել «Աստծո դեմ պատերազմ մղելու», ինչպես նաև Աստծո դեմ թշնամական գործունեության մեղադրանքով։

ՄԱԿ-ը նշել է, որ սեպտեմբերի 16-ից՝ համազգային ցույցերի մեկնարկից ի վեր ավելի քան 300 մարդ է զոհվել, այդ թվում՝ 40 երեխա։ Միաժամանակ Իրանի իշխանությունները հրաժարվում են մահացածների մարմինները տալ հարազատներին կամ պահանջում են չշփվել լրատվամիջոցների հետ։