Գալկինն աստղաբաշխական հոնորար է ստանում Թուրքիայում

Գալկինն աստղաբաշխական հոնորար է ստանում Թուրքիայում

Ռուս կատակերգու Մաքսիմ Գալկինը, որն Ուկրաինայի բանակին սատարելու և ՌԴ իշխանություններին քննադատելու համար օտարերկրա գործակալ է ճանաչվել Ռուսաստանում, 100 հազար եվրո է ստանում Թուրքիայում կորպորատիվ միջոցառմանը ելույթ ունենալու համար։ Այս մասին հայտնել են «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման մեջ։

Նշվում է, որ պրանկը զանգահարել է Գալկինի մենեջեր Էլվիրա Մոկրոբորոդովային և հարցրել, թե որքան կարժենա արտիստի ելույթը Թուրքիայում։ 

Ի պատասխան՝ մենեջերը հայտնել է, որ հոնորարի արժեքը կազմում է 100 հազար եվրո։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Գալկինը և նրա կինը՝ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգեչևան, երեխաների հետ միասին Ռուսաստանից մեկնել են Իսրայել։ 
Մերձավոր Արևելքում էսկալացիայի բռնկումից հետո աստղային զույգն այս տարվա նոյեմբերին տեղափոխվել են Կիպրոս։