Ռուսաստանի հուժկու գրոհը. զոհ և բազմաթիվ տուժածներ կան

Խարկովում ապրիլի 18-ի առավոտյան քաղաքի խիտ բնակեցված տարածքի վրա ռուսական հրթիռային հարվածների հետևանքով բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, մեկ մարդ զոհվել է, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
«Թշնամու հրթիռը խոցել է Խարկովի խիտ բնակեցված տարածքը: Հարված է հասցվել բարձրահարկ շենքին: Հնարավոր է փլատակների տակ մարդիկ լինեն»,- ասել է Տերեխովը:
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ հարձակումն իրականացվել է Խարկովի հարավում գտնվող Օսնովյանսկի շրջանի վրա։
Հրթիռային հարձակման հետևանքով վնասվել է ավելի քան 20 բազմաբնակարան շենք և ավելի քան 30 մասնավոր շենք, գրել է Տերեխովը Telegram-ում։ Նա նաև հայտնել է, որ Խարկովի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 54-ի։ Հոսպիտալացվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
4 հոգու վիճակը ծանր է:
Կարծիքներ