Էս տները տված լրիվ ավերակած ա, ապահով տեղ չունենք․ Այգեպարի բնակիչ (տեսանյութ)

Էս տները տված լրիվ ավերակած ա, ապահով տեղ չունենք․ Այգեպարի բնակիչ (տեսանյութ)

«Հրապարակը» երեկ այցելել էր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոնք այս օրերին ենթարկվում էին հակառակորդի հրետակոծությանը։ Այգեպար համայնքը ամենաշատ տուժած համայնքներից է, որտեղ 10-15 տուն է վնասվել հրետակոծության հետևանքով։

Տներից մեկի բնակիչը մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչ է անցել իր գլխով այդ օրը, ինչ վնաս է կրել ինքը, ասաց, որ անասունները ամբողջությամբ սատկել են, գոմը փլուզվել է, ինքն էլ բաղնիքում է պատսպարվել, մինչև կրակն ավարտվել է։

Մանրամասն՝ տեսանյութում։