Շատ ուրախ եմ Արամ Երիցյանի գրանցած այս հաղթանակի համար

Շատ ուրախ եմ Արամ Երիցյանի գրանցած այս հաղթանակի համար

Տեղեկացա, որ փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը, ում նկատմամբ բռնություն էր գործադրվել պարեկային ծառայողների կողմից, դատարանի որոշմամբ՝ չի կալանավորվել: Դատարանը (Ն. Բաղդասարյան) մերժել է քննչականի միջնորդությունը: Այս մասին հայտարարարել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Շատ ուրախ եմ Արամ Երիցյանի գրանցած այս նախնական հաղթանակի համար: Հույս եմ հայտնում, որ իրավասու մարմինները չեն մերժի իրենց առաքելությունն ու իրական մեղավորները կենթարկվեն անհրաժեշտ պատասխանատվության»,- ասել է նա։