ՀՀ-ի հետ խաղաղության օրակարգը քայլ առ քայլ առաջ է ընթանում. Միլի Մեջլիսի խոսնակ
Ներկայում, Ադրբեջանի կողմից առաջ քաշված սկզբունքների հիման վրա, բանակցությունները շարունակվում են Հայաստանի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով։
Այս մասին հայտարարել է Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան խորհրդարանական այսօրվա նիստում։
Նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Չնայած առկա ճնշումներին և խոչընդոտներին, հատկապես՝ արտատարածաշրջանային ուժերի ջանքերին, խաղաղության օրակարգը քայլ առ քայլ առաջ է ընթանում Ադրբեջանի ջանքերով»,-ընդգծել է նա։
Կարծիքներ