Մոսկվան ողջունում է փոխվարչապետերի հանդիպումը 

Մոսկվան ողջունում է փոխվարչապետերի հանդիպումը 

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման կայացումը։

Նա հավելել է, որ կողմերը մերձեցրել են իրենք մոտեցումները մի շարք հարցերի շուրջ, եւ Մոսկվան կշարունակի սերտ աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին։