Սինգապուրի իշխանությունները հրաժարվել են աշխատավարձից՝ հանուն բժիշկների պարգեւավճարների

Սինգապուրի իշխանությունները հրաժարվել են աշխատավարձից՝ հանուն բժիշկների պարգեւավճարների

Սինգապուրում նախագահը, վարչապետն ու կառավարության անդամները, ինչպես նաեւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարվել են իրենց ամսական աշխատավարձերից՝ հանուն այն բանի, որ այդ գումարներով վճարվեն պարգեւավճարներ բժիշկներին ու մյուս բուժաշխատողներին։

Այս մասին հայտարարել է Սինգապուրի փոխվարչապետ Հեն Սվի Կիտը, ըստ «ՏԱՍՍ»-ի փոխանցման։ Նա մասնավորապես ասել է, որ «կպարգեւտրվեն բոլոր նրանք, ովքեր գտնվում են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում»։