Հույս ունեն, որ իրենց ներքին գործերին չեն միջամտի

Հույս ունեն, որ իրենց ներքին գործերին չեն միջամտի

«Թալիբան» ահաբեկչական շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ հույս ունեն, որ այլ պետությունները չեն միջամտի Աֆղանստանի ներքին գործերին։

«Աֆղանստանը չի լինի սպառնալիք այլ պետությունների համար, սակայն մենք էլ չէին ուզենա տեսնեել Աֆղանստանին այլ պետությունների կողմից ուղղված սպառնալիք։ Մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունը չի միջամտի մեր ներքին գործերին»,- Al Jazeera-ի փոխանցման համաձայն ասել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահեդը։

Նրա խոսքերի համաձայն, Աֆղանստանը կամ ինչպես թալիբներն են անվանում «Իսլամական էմիրությունը» ցանկանում է լավ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, ներառյալ՝ Միացյալ Նահանգների։