500 հազար դրամը քիչ է․․․

Մինչ Զառա Հովհաննիսյանը հաշվարկում է, թե․
Zara Hovhannisyan
Հիմա պատկերացրեք, երկու տարվա ընթացքում մեր երկրի որևէ պաշտոնյա պարգևավճար չստանար ու հատուկ ֆոնդ հիմնադրվեր /Urgent found/, որքան գումար կլիներ կարիքավորների, աշխատանքը կորցրածների, սոցիալական անելաներլի վիճակում հայտնվածների ու նման տարբեր խմբերի համար։ Ախր հեղափոխությամբ եկած մարդիկ չէին եկել է լավ ապրելու, եկել էին մարդկանց վիճակը լավացնելու, ու մտածելու նոր տիպի կառավարման ու իր ժողովրդի հետ ավելի հավասար լինելու մասին․․․ ,
արձագանքում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։
Lena Nazaryan Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում։
Երևի չպարգևատրվելը պատգամավորին լրիվ շանթահար է արել, որովհետև նույն միտքը տարբեր գրառումներով կրկնում է՝ Այո, 500.000 դրամը նախարարի համար քիչ է։ Այդ մարդիկ իրենց աշխատանքով են ապրում։ Կամավորներ չեն, պրոֆեսիոնալներ են։ Ու պետությունը պարտավոր է իրենց պատշաճ գնահատել, ոչ թե շահագործել։ 500.000 դրամը համարում եմ աշխատանքային շահագործում մենակ աշխատավարձով ապրող նախարարի համար։ Այսքանը։ Մնացածը սին բառեր են։ Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի։
Հեղափոխությամբ պաշտոնյա դառած հազար անհայտից մեկը։ Հետաքրքիր է, եթե մինչև հեղափոխությունը նույն բառերն ասեին, մարդիկ իրենց կվստահեի՞ն։ Իհարկե, ոչ։ Ստացվում է, որ նրանք խաբելով են եկել իշխանության, խաբել են, որ ժողովրդի վիճակը կբարելավեն․․․ սարեր ցած կբերեն․․․ Եկել ու միայն իրենց մասին են մտածում։ Օգտատերերից մեկը գրում է․
Anna Nikoghosyan Մեկ նախարար մեկ ամսում ստանում է օրը 12 ժամ գործարանում կանգնած աշխատող, սառը պանելի վրա թունավոր համեմունքներ փաթեթավորող, շաբաթական 6,5 օր աշխատող, օրվա մեջ 2 անգամ 15 րոպեանոց ընդմիջում ունեցող կնոջ 23 ամսվա աշխատավարձը։ Գրեթե երկու տարվա։
Դա շահագործու՞մ չէ, Լենա, նման շահագործումները ձեզ չե՞ն վերաբերվում․․․ Դուք՝ «հեղափոխականներդ», այդ ե՞րբ հասցրիք պրոֆեսիոնալ դառնալ։ Ինչքան գիտեմ, քայլելով պրոֆեսիոնալ չեն դառնում․․․ Ձեր պրոֆեսիոնալիզմը որտե՞ղ է դրսևորվում, որ ոչ մի տեղ չենք գտնում․․․
Կարծիքներ