Թրամփի իմփիչմենտի դատական նիստի ժամանակ սենատորներին արգելվել է օգտվել հեռախոսներից

Թրամփի իմփիչմենտի դատական նիստի ժամանակ սենատորներին արգելվել է օգտվել հեռախոսներից

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում տեղի ունենալիք նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի դատական նիստի ժամանակ սենատորներին կարգելվի օգտվել բջջային հեռախոսներից եւ այլ գաջեթներից։ Այս մասին հայտնում է CNN-ը, մանրամասնելով, որ սենատորներին կարգելվի դրանք իրենց հետ մտցնել նիստերի դահլիճ։ Սենատի Հանրապետական խմբակցության ղեկավար Միտչ Մաքքոնելը եւ դեմոկրատների ղեկավար Չակ Շումերը ներկայացրել են այսպես կոչված դատաքննության համար նախատեսված պաշտոնական էթիկետի կանոնները։ Կոնգրեսում կարծում են, որ այս կանոնը պահպանելը մի փոքր դժվար կլինի, բայց հնարավոր։