Կինս վարկով մեքենա է գնել ու մեկ մեծ բնակարան. Միրզոյանը արագ հարստանալու մասին | Հրապարակ 04.10.2019

Կինս վարկով մեքենա է գնել ու մեկ մեծ բնակարան. Միրզոյանը արագ հարստանալու մասին | Հրապարակ 04.10.2019

Իշխանությունների հասցեին մամուլում քննադատություններ են հնչում, որ 8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հասցրել են հողատարածքներ ձեռք բերել, գույք եւ այլն, ի՞նչ է ձեռք բերել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, այս հարցին վերջինս լրագրողների հետ զրույցում՝ պատասխանեց.

«Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով: Ժամկետը լավ չեմ հիշում՝ դա առաջին փոխվարչապետի՞ պաշտոնի հետ համընկավ, թե՞ արդեն ԱԺ նախագահ էի: Ինչեւէ, հեղափոխությունից հետո էր: Ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք եւ այդ գումարով որպես կանխավճար օգտագործելով՝ ձեռք ենք բերել մի քիչ ավելի մեծ, մի քիչ չէ՝ մեծ բնակարան, էլի հիփոթեքային վարկով: Սա է, մյուսների մասին չգիտեմ»:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»