Բաքվում պայթյուններ են հնչել․ ինչ է կատարվում 

Բաքվում պայթյուններ են հնչել․ ինչ է կատարվում 

Ադրբեջանական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, այսօր վաղ առավոտվանից Բաքվում մերթ ընդ մերթ պայթյունների ձայներ են հնչել։ Սա առաջացրել է քաղաքի բնակիչների անհանգստությունը։ Մի շարք լրատվամիջոցներ փորձել են պաշտոնական խողովակներով ճշտել, ու պարզել են, որ Բաքվից ոչ հետու տեղի են ունենում զորավարժություններ։

Ուշագրավ է այն, որ տեղի ունենալիք զորավարժությունների կամ հնչելիք պայթյունների ձայների մասին նախապես բնակչությանը ադրբեջանական իշխանությունները չեն իրազեկել։